Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը յուրօրինակ նվաճում է գրանցել` խաղադաշտում անցկացնելով «Շալկե»-ի դեմ հանդիպման բոլոր 90 րոպեները:
Դարպասապահը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների Լիգայի շրջանակներում խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրել է 12.000 րոպե: Նշված ցուցանիշով նախկին ռեկորդը պատկանում էր «Ռեալ»-ի և «Շալկե»-ի նախկին հարձակվող Ռաուլին, ով պատվավոր մրցաշարի շրջանակներում խաղադաշտում է անցկացրել 11.999 րոպե:
Ներկայումս խաղացող ֆուտբոլիստներից մոտակա ժամանակաշրջանում ռեկորդը կարող է գերազանցել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին, ով խաղադաշտում է անցկացրել 10.820 րոպե:









































