Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետի որոշումն ու ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին, որով Գրիգորյանը պետական մի շարք գերատեսչությունների առաջ բարձրացրել է Սահմանադրական դատարանում ճգնաժամի հարցը: Ճգնաժամը, ինչպես հայտնի է, փաստացի առաջացրել է հենց ինքը Վահե Գրիգորյանը, հայտարարելով ՍԴ նախագահի պարտականությունը ստանձնելու մասին՝ Սահմանադրության արդեն հայտնի մեկնաբանությամբ, որ արել էր դատավորի կարգավիճակում իր խորհրդարանական երդումից հետո: Դրանից հետո ՍԴ-ում փաստացի առաջացել է երկվություն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Գրիգորյանի այդ քայլն իրենց համար անակնկալ էր: Բայց թվում է, որ գոնե վարչապետ Փաշինյանի համար այդ քայլն անակնկալ չպետք է լիներ: Հակառակ դեպքում, տեղի ունեցածը ստանում է բոլորովին այլ տողատակ և համատեքստ, ու բավականին վտանգավոր:

Ի դեպ հատկանշական է, որ խնդիրը ծագեց, կամ Վահե Գրիգորյանն իր հայտարարությունն արեց այն օրը, երբ առավոտյան հայտնի դարձավ, որ դրա նախորդ օրը Հրայր Թովմասյանը՝ ՍԴ այսպես ասած՝ պաշտոնական կամ ՀՀԿ-ական վարկածով նախագահը, հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ: Արդյո՞ք այդ հանդիպումն է գեներացրել ինչ-որ գործընթաց և բերել Վահե Գրիգորյանի հայտարարության՝ վարչապետի հետ քաղաքական համաձայնությամբ, թե՞ հակառակը՝ Գրիգորյանի հայտարարության սպասումն է դեսպանին բերել Թովմասյանի մոտ: Համենայնդեպս, ստեղծված իրավիճակում բոլորը օբյեկտիվորեն սպասում են գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի արձագանքին: Նիկոլ Փաշինյանը չի շտապել իրավիճակը մեկնաբանելու հարցում: Միաժամանակ հատկանշական է, որ Վահե Գրիգորյանի նամակին առաջինը արձագանքում է հենց կառավարությունը, և ոչ թե նրան ընտրած խորհրդարանը: Դա վկայում է, որ կա Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման համընդհանուր սպասում: Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ որոշումը կա՞, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը: Նրա խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է խնդրի հաղթահարման գործում իր մասնակցության ձևաչափի հարցը: Որոշումը կա, իսկ այն իրականացնելու ձևաչափը՝ ո՞չ, թե՞ չկան երկուսն էլ: Կամ գուցե կան մի քանի տարբերակներ, և կառավարությունը պետք է ընտրի առավել օպտիմալը: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ կառավարության ընտրությունը կախված է քաղաքական այլ գործոններից և իրադարձություններից, որոնք այս ընթացքում վարչապետ Փաշինյանի դիտարկման տիրույթում են և դրանց հանրագումարից է որոշվելու հետագա քայլերի թե՛ բովանդակությունը, թե՛ իրականացման ձևաչափը:

Իրավիճակն, իհարկե, արտառոց է՝ երկրում փաստացի չկա Սահմանադրական դատարան, ընդ որում ոչ թե Սահմանադրությունից ելնելով, այլ այն քաղաքական իրավիճակից, որ ստեղծվել է Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո՝ գործադիր իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի լռության պայմաններում: Մյուս կողմից չափազանցություն կլինի ասել, թե դա կաթվածահար է արել պետական կառավարումը կամ արդարադատությունը, որովհետև առաջինը, խոշոր հաշվով, կախված չէ ՍԴ-ից, և մեծ հաշվով, երբեք էլ չի եղել կախված և այդ կառույցը եղել է նախկին համակարգի գործիք, և երկրորդը հենց վերջին պատճառով՝ Հայաստանում չի եղել արդարադատություն, որ խոսենք արդարադատության համակարգի կաթվածահար լինելու մասին: Բայց ամբողջ հարցն այն է, որ գլխավորը ներկայումս Հայաստանում «ինչ եղել՝ չի եղել»-ը չէ, այլ այն, թե ինչ պետք է լինի: Այստեղ է, որ անհրաժեշտ է լուծում և հանգուցալուծում: Եվ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի առկայությունն այստեղ կարող է լինել առիթ, սակայն չպետք է լինի գլխավոր նպատակ թելադրող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում