Երեկ Ստրասբուրգում՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Բայաթյանն ընդդեմ Հայաստանի դատական գործն ավարտվել է ՀՀ պարտությամբ:
Այս գործը վերաբերում է 2001-2002 թթ., երբ ՀՀ քաղաքացի Վահան Բայաթյանը հրաժարվել էր ՀՀ բանակում ծառայեուց՝ պատճառաբանելով դա Եհովայի վկաներ կազմակերպությանը իր պատկանելով: 2002 թ. նա դատապարտվել էր 1.5 տարվա ազատազրկման: Եվրոպական դատարանը դատավոր Վինսենթ Բերգեր Ժան Պոլ Կոստայի գլխավորությամբ, քննելով այս հարցը, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունը մեղավոր ճանաչել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հռչակագրի 9-րդ հոդվածը խախտելու մեջ: ՀՀ-ն տուգանվել է 10 հազար եվրոյով՝ որպես փոխհատուցում տուժածին, ինչպես նաև ևս 10 հազար եվրո պետք է դատական ծախսերը հոգալու համար:
Որոշմանը կողմ է քվեարկել 16 դատավոր, դեմ՝ մեկը՝ Ալինա Գյուլումյանը, որն իր հատուկ կարծիքում նշել է, որ ՀՀ-ն չի խախտել Հռչակագրի 9-րդ հոդվածը՝ քանի որ Վահամ Բայաթյանը ազատազրկման է դատապարտվել ՀՀ բանակում ծառայելուց հրաժարվելու համար, որովհետև ՀՀ-ում այդ ժամանակ չկար այլընտրանքային ծառայության մասին օրենք:











































