Նորզելանդացի Նավար Հերբերտը մահացել է իր հարսանիքի հաջորդ օրը՝ հաղորդում է Daily Mirror-ը:
Հանդիսավոր արարողությունից 9 ամիս առաջ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ուղեղի ուռուցք: 22-ամյա Հերբերտի վիճակը կտրուկ վատացել էր: Նա որոշել է առաջարկ անել իր ընկերուհի Մայա Ֆալվասերին այն բանից հետո, երբ բժիշկները հայտնել են, որ ապրելու ոչ մի հույս չկա:
Հարսանիքին ներկա էր նաև նրանց միամյա որդին։ Հերբերտը մահացել է հարսանիքի հաջորդ օրը։









































