Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ մեծ ութնյակի անդամ: Այս հայտարարությամբ կանցլերը հերքել է հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանին արդեն հեռացրել են ակումբից, հաղորդում է Reuters:
Մերկելն ընդգծել է, որ առայժմ դադարեցվել է միայն G8-ի գագաթնաժողովի նախապատրաստությունը Սոչիում:
«Բացի դրանից այլ որոշումներ չեն կայացվել»,-ասել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը G8-ին Ղրիմը երկրի կազմում ընդգրկելու կապակցություամբ:










































