ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ որոշեցինք գույքագրել Հայաստանի սահմանապահ գյուղերում բուժհաստատությունների/ բուժկետերի իրավիճակը և կետային լուծումներ տալ։
Նախարարին խոստացա սահմանամերձ յուրաքանչյուր առանձին բնակավայր այցից հետո անձամբ տեղեկացնել գյուղի բուժկետի և գյուղաբնակ երեխաների և մեծահասակների առողջապահական կարիքները, մինչև սահմանամերձ բնակավայրերի համար ինստիտուցիոնալ լուծումներ կգտնվեն։











































