«Ժողովուրդ»-ը գրում է. « Առաջիկայում խորհրդարանական չորս ուժերն իշխանություններին տհաճ անակնկալ են պատրաստվում մատուցել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ չորս ուժերը շատ շուտով կներկայացնեն հետագա քայլերի ճանապարհային քարտեզը` հստակեցնելով իրենց գործողությունները: Իսկ դրանից հետո արդեն չորս ուժերը փորձելու են իրագործել իրենց պլանները։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե քննարկումներն ավարտելուց հետո արդեն կներկայացնեն ճանապարհային քարտեզը: «Սպասեք, կտեսնեք»,-ասաց նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































