Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե պարտվեց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը իր առաջնորդողում գրում է. «Եթե Պուտինը որոշել է գնալ մինչև վերջ, ուրեմն պիտի փորձի Ղրիմի սցենարն իրականացնել նաև Ուկրաինայի արևելյան մարզերում։ Սցենարը կարող է լինել հետևյալը. արևելյան Ուկրաինայում բախումներ են սկսվում ուկրաինացիների և ռուսների միջև և ռուսական զորքերը մտնում են այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Ապա և տեղի են ունենում հանրաքվեներ ղրիմյան սցենարով։

Եվ Ուկրաինայում, և Արևմուտքում հասկանում են նման սցենարի հնարավորությունը, և ուրեմն ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար վճռական պահ է. կարո՞ղ են նրանք ռեալ ազդեցություն ունենալ Ուկրաինայի արևելքում իրավիճակը կայունացնելու հարցում, թե՝ ոչ։

Ռուսաստանն այստեղ պլան «բ» էլ ունի, այն է փորձել առանց Ղրիմի մնացած Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնել։ Սրա նպատակն այն է, որ ֆեդերացիայի արևելյան սուբյեկտները մշտապես մահակի դեր կատարեն Կիևի գլխին և նրան թույլ չտան ինտեգրվել Արևմուտքի հետ՝ պարտադրելով, վատագույն դեպքում, պահպանել չեզոքություն։

Բայց, հատկապես Ղրիմից հետո սա մի պայման է, որին Կիևը որևէ կերպ համաձայնել չի կարող, դա մոտավորապես նման կլինի կապիտուլյացիայի։

Ահա այս հարցի վերջնական որոշումից հետո է, որ հնարավոր կլինի գնահատել հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե պարտվեց։ Եթե ի վերջո Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, եթե ի վերջո դառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա միանշանակ և աներկբա պարտություն կլինի Պուտինի համար, որովհետև ստանալով Ղրիմը՝ նա կկորցնի ռազմավարական կարևորագույն դիրքեր, ինչը Ռուսաստանը կդարձնի առավել խոցելի: Եվ ուրեմն, իրավիճակի ցանկացած գնահատական վաղաժամ է, և դեռ պետք է սպասել հետագա զարգացումներին։

Բայց մոտավորապես նման մի պատմություն մեր տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել. 2008 թվականին Ռուսաստանը Վրաստանից նաև դե յուրե պոկեց Աբխազիան և հարավային Օսիան։ Լա՛վ էր դա Ռուսաստանի համար, թե վատ։ Այստեղ պրոցեսները դեռ վերջնական չեն դարձել, բայց փաստ է, որ նախորդ տարի Վրաստանը նախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը, և եթե Ռուսաստանը ինչ-որ դարակազմիկ բան չմտածի, Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նաև կստորագրվի, նաև կվավերացվի, իսկ դրանից հետո Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ։

Այսինքն Վրաստանը շարժվում է Սահակաշվիլիի կառուցած ռելսերով, որովհետև Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ունեցած երկու հիմնական լծակները՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Ռուսաստանը գոնե այս պահին պարտված է Վրաստանում։

Եվ այս իմաստով, Ղարաբաղի առնչությամբ ծագած ոգևորությունը ամենևին էլ տեղին չէ, որովհետև կարգավորել հարցը Հայաստանին կամ Ադրբեջանին ձեռնտու որևէ տարբերակով՝ Ռուսաստանի համար նշանակում է կորցնել ազդեցության լծակները Հայաստանի, Ղարաբաղի և ի վերջո ամբողջ Հարավային Կովկասի վրա։ Ուկրաինայում Ռուսաստանի վճռական քայլերը ռեակցիա են Մայդանում կրած պարտության։ Ղարաբաղում Ռուսաստանը պարտված չէ, ուրեմն գործելու ոչ մի մոտիվացիա չունի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում