ԵՄ անդամ պետությունների ղեկավարները ներկայացրել են Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի առաջին օրվա ձախողման իրենց տարբերակները, այնտեղ նրանք պետք է պայմանավորվեին Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության շուրջ:
Այսպիսով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ձախողման պատճառը Եվրամիության առաջատար պաշտոնների նշանակման գործընթացի վատ նախապատրաստումն է:
«Բանակցությունների ձախողումը կապված է երկրների միջև քաղաքական տարաձայնությունների հետ, նշանակման գործընթացը վատ էր նախապատրաստված, եվրոպական ընտրություններում առաջադրված կուսակցությունների ղեկավարներին ընտրելու մտադրությունը ոչ միանշանակ և երկիմաստ մեկնաբանությունների տեղիք տվեց», – ասել է նա:
Միևնույն ժամանակ Ավստրիայի կանցլեր Բրիգիտե Բիրլիայնը հայտարարել է, որ Եվրամիության երկրները չկարողացան հասնել կոնսենսուսի`աշխարհագրական և գենդերային հավասարակշռության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:
«Մենք չկարողացանք միասնության հասնել հատկապես այն հարցերի վերաբերյալ, որոնք շատ կարևոր են ինձ և բոլորի համար՝ աշխարհագրական հավասարակշռություն, գենդերային հավասարակշռություն, մեծամասնության սկզբունքների պահպանում և Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների քննարկումը», – ասել է նա:








































