Ականատեսները համացանցում տեսանյութ են տեղադրել հյուսիսային Կիպրոսում հրթիռի անկման վայրից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 1-ի գիշերը Կիպրոսի տարածքում ընկած անհայտ օբյեկտը, իբր, ռուսական հրթիռ է: Լրագրող Հուսեյն Էքմեքչին դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր էջում: Տղամարդը պնդում է, որ անհայտ օբյեկտի բեկորների վրա ռուսերեն գրություններ կան: Էքմեքչին գտնում է, որ Կիպրոսում կարող էր ընկնել C-125 հրթիռն այն բանից հետո, երբ ի պատասխան Իսրայելի հարվածի Սիրիան ակտիվացրել է իր հակաօդային պաշտպանության համակարգերը: