Monday, 22 06 2026
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել

Հայկական կողմը դեղին քարտ է շալակում

Ղրիմի իրավիճակը փաստորեն մտնում է մի փուլ, որտեղ ընդհուպ սահմանակցում է պատերազմական հեռանկարին: Ուկրաինայի իշխանությունը թույլատրել է Ղրիմի ուկրաինական զորամասերին զենք կիրառել հարձակման որևէ փորձի դեպքում: Ստեղծված է տարօրինակ իրավիճակ՝ հայտարարվել է, որ Ղրիմը միանում է Ռուսաստանին, Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել Ղրիմի միանալու կապակցությամբ, իսկ ահա այնտեղ կան ուկրաինական զորամասեր:

Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում կան ուկրաինական զորամասեր: Այսինքն` առաջանում է այդ զորամասերի առկայության խնդիրը, որը Ռուսաստանը պետք է լուծի, այլապես ըստ էության իրավիճակն այնպիսին է, որ Ղրիմի Ռուսաստանին միանալու պարագայում տեղի ուկրաինական զինուժի զորամասերը ռուսական տեսանկյունից դառնում են անօրինական: Հետևաբար` կա՛մ դրանք մնում են այնտեղ, այսինքն` ռուսական տարածքում ուկրաինական զինուժ գոյություն ունի առանց որևէ միջպետական պայմանագրի, կա՛մ Ռուսաստանն ուժով պետք է դուրս հանի այդ զինուժին, ինչը նշանակում է ուղղակի ռազմական բախումներ: Այստեղ արդեն գործի մեջ կարող է մտնել ՆԱՏՕ-ն, որը հայտարարել է Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին:

Ինչքանո՞վ են հեռանկարային նման զարգացումները: Եթե անկեղծ լինենք, ապա երբ Յանուկովիչը փախչում էր Ռուսաստան, երբ «Բերկուտը» անհաջող կերպով փորձեց ցրել Մայդանն, ու իրականում ցրվեց Յանուկովիչի իշխանությունը, որևէ մեկի կամ գոնե մեծամասնության մտքով չէր անցնի, որ Ռուսաստանը կվերցնի ու հենց միանգամից Ղրիմը ռազմական ագրեսիայի ու օկուպացիայի կենթարկի: Եվ ուրեմն` այսօր էլ եթե պատերազմը քչերն են հավանական հեռանկար համարում, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը վաղը չի որոշի ուժով դուրս հանել ուկրաինական զորամասերը:

Այս ամենը թվում է Հայաստանի սահմաններից շատ հեռու, սակայն ժամանակակից աշխարհում սահմանների ֆիզիկական առկայությունը հարաբերական է և պատերազմի հեռավորությունը ենթակա է ոչ միայն աշխարհագրական չափումների: Ըստ էության, արդեն իսկ գործ ունենք «սառը պատերազմի» հետ, քանի որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Ռուսաստանին «Մեծ ութնյակից» դուրս թողնելու մասին: ՆԱՏՕ-ն հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները դադարեցնելու մասին, Մեծ Բրիտանիան հայտարարում է Մոսկվայի հետ ռազմական հարաբերությունները դադարեցնելու մասին, ԱՄՆ-ն է այդ մասին հայտարարում, Ֆրանսիան հայտարարում է Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում պայմանագրերը վերանայելու մասին:

Այս բոլոր հայտարարությունները հենց այնպես լինել չեն կարող, սրանց հաջորդ քայլը արդեն ռազմական բախումներն են կամ զորաշարժերը, և արևմտյան պետությունների ղեկավարները հայտարարություններ անելիս անկասկած լավ են պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, և ինչն է արդեն հաջորդում այդ հայտարարություններին: Այս հարցում Հայաստանը հայտնվել է բավական ծանր վիճակում: Ամբողջությամբ Ռուսաստանի իշխանության տակ գտնվող իշխանություն, «ոչ հակառուսական գծի» մեջ գտնվող ընդդիմություն, գրեթե զրոյական հասարակական դիմադրություն այդ իշխանություն-ոչ իշխանություն տանդեմի արտաքին քաղաքական գործարքներին, ինքնիշխանության խնդրի ինչպես երբևէ սրված վիճակ և ինչպես երբևէ հասարակական անտարբերություն այդ խնդրի հանդեպ, ու այս ֆոնին լարվող Արևմուտք-Ռուսաստան հարաբերություն և նոր «սառը պատերազմի» հրամայականներ: Հույսն այստեղ այն է, որ Արևմուտքը հարցադրումներ չդնի Հայաստանի առաջ: Ռուսաստանի չդնելու հույսը քիչ է, քանի որ Ռուսաստանն, ըստ էության, մնալով միայնակ, ինչ-որ պահի ամենայն հավանականությամբ ստիպված է լինելու որևէ կերպ խաղի մեջ մտցնել Հայաստանը: Դա շատ վտանգավոր իրավիճակ է:

Արևմուտքը կարող է, իհարկե, Հայաստանի հանդեպ ցուցաբերել մեծ ըմբռնում ու հասկանալ, որ Երևանը ներկայումս անզոր է որևէ կերպ ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Սակայն եթե Հայաստանը այդ ամենով հանդերձ կարողանա չեզոքություն պահպանել, այսինքն` գոնե ձեռնպահ մնալ և չանել քայլեր, որոնք կթելադրի Ռուսաստանն իր շահերից ելնելով, ապա Արևմուտքում, ըստ էության, որոշակի «մեծահոգություն» կարող է լինել, և Հայաստանի հանդեպ սուր հարցադրումներ ու հայացքներ այս ուղղությամբ ամենայն հավանականությամբ չեն լինի: Բայց եթե Հայաստանը սկսեց օգտագործվել Ռուսաստանի շահերի համար, եթե Հայաստանը սկսեց ապակառուցողական դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, ապա այստեղ, իհարկե, Արևմուտքը ստիպված կլինի ձեռնարկել հակազդեցության կոշտ քայլեր, ինչը ըստ էության ուղղված լինելով Ռուսաստանին որպես հակադարձում, իր ազդեցությունն անմիջականորեն Հայաստանի վրա կարող է թողնել:

Եվ այս տեսանկյունից, տագնապալի է Լեռնային Ղարաբաղի կեցվածքը, որտեղ հանդիսություն են կազմակերպել Ղրիմի համար, իսկ խորհրդարանական ուժերն էլ հանդես են եկել աջակցող հայտարարությամբ: Այլ կերպ ասած` ԼՂՀ-ն իր այս պահվածքով առնվազն նշանառության տակ է դրել և իրեն, և Հայաստանը: Եվ սա մի վիճակ է, երբ որևէ այլ հավելյալ շարժում անգամ թյուրիմացության տեղիք տալով, այնուհանդերձ, կարող է դառնալ մեզ ուղղված «կրակոցի» պատճառ, քանի որ նյարդերը գերլարվում են և Արևմուտքում, և Ռուսաստանում:

Ղարաբաղյան պահվածքը ուղղակի հավասարազոր է հայկական կողմին դեղին քարտի արժանացնելուն: Հայկական կողմի համար այս իրավիճակում չեզոքությունը դառնում է գերխնդիր և պաշտոնական որևէ մակարդակում այն խախտելու փորձը ուղղակի հավասարազոր է պետական դավաճանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում