Ղրիմի հարցում Թուրքիան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից է՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ Թուրքիան այդ հարցում աջակցում է Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք լինել չի կարող:
«Թուրքիան պատրաստ է պահպանել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի մասին անցկացվեց հանրաքվե, որի արդյունքներով ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ արտահայտվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն:







































