«Ժողովուրդ»-ը գրում է. « Վարչապետի Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով` առանձին ինքնաթիռ վարձակալելով: Իսկ այդ գումարները վարչապետը վճարում է ոչ թե իր գրպանից կամ օֆշորային հաշիվներից, այլ` ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
«Ժողովուրդ-ը պարզեց, որ հերթական անգամ նա «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար: Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ մյուս բարձաստիճան պաշտոնյաները՝ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը եւ այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե` գնում են բիզնես կարգի տոմս: Այնինչ, Տ. Սարգսյանը որոշել է տարբերվել բոլորից, բայց, ցավոք, այդ ամենն անում է ՀՀ քաղաքացիներիս հաշվին:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։