Այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում առաջարկել է Աննա Մարգարյանի թեկնածությունը:
«Հույս ունեմ, որ չենք ունենա Միշա Հարությունյանի նման գործեր, որտեղ դատավորը դատավճռում գրել էր, որ, այո՛, կատարվել է խոշտանգում, բայց դա արվել է ճշմարտությունը բացահայտելու համար, ինչը ինկվիզիցիայի դրսևորում է, և այդ դատավորը ընդամենը 1 ամսվա աշխատավարձի կորուստ ունեցավ»,- դիմելով թեկնածուին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև պրոբացիայի ինստիտուտի խնդիրներին՝ ասելով, որ այն լավ չի գործում:
«Ունե՞նք առանձին մասնագիտացված դատարանների կարիք»,- հարցրեց նաև պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: