Այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում առաջարկել է Աննա Մարգարյանի թեկնածությունը:
«Ես երբեք չեմ կարող չգնահատել այն մարդկանց աշխատանքը, ովքեր ջանքեր են ներդրել»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի՝ գնահատել ԲԴԽ-ի աշխատանքը ստեղծման օրից ի վեր, ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանը:
Թեկնածուի խոսքով՝ մարդիկ աշխատել են. «Ես չեմ կարող դա չգնահատել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































