«Հրապարակ»-ը գրում է. « ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, այստեղ ոչ միայն հավելագրումներ են անում, այլև մասնաճյուղերի տնօրենները տեղամասային պետերին պարտադրում են ամեն գնով իրենց գրպանից լրացնել պակասորդները. կապ չունի՝ մեղավոր են, թե ոչ:
Խնդիրն այն է, որ կառույցը պարզերես լինի ղեկավարության առաջ, և պետերն աշխատանքը չկորցնեն: Հատկապես անմխիթար վիճակում է Կոտայքի մարզը, որտեղ տեղամասային պետերի վրա միլիոնավոր դրամի վճարումներ են դրել:
Փորձեցինք «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Սարգիս Գամբուրյանից պարզել, թե ինչ է կատարվում իրենց մասնաճյուղում, սակայն նա հորդորեց իր հետ «փաստերով» խոսել՝ անուններ նշել, երևի, որ պարզի, թե ով է իրեն «մատնել»:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Photolure-ի










































