Այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը այդ պաշտոնում առաջարկել է Աննա Մարգարյանի թեկնածությունը:
«Ի՞նչ պետք է անել դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը ապահովելու համար»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Ի պատասխան՝ թեկնածուն ասաց, որ դա միայն ԲԴԽ-ի գործը չէ, դրան պետք է ներգրավվեն նաև իրավապահ մարմինները. «Շատ դժվար է շահել վստահություն, և շատ հեշտ է այն կորցնել: Պետք է ցույց տալ սխալը, ոչ թե համակարգը անվանարկել»:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ պե՞տք է արդյոք դատական որոշումները մասսայականացնել՝ հանրության վստահությունը շահելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:








































