Իսպանիայի Արո քաղաքում, որը գտնվում է Ռիոխա գինեգործական տարածաշրջանում, հունիսի 30-ին տեղի է ունեցել ավանդական գինու մարտը՝ տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Կազմակերպիչների խոսքով՝ մարտի նպատակն է `«ձեր հարևանին գինով ծածկել հնարավորինս արագ և ամբողջությամբ»։

Մասնակիցները միմյանց վրա գինի են լցրել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերջացել տոնի համար հատկացված 70 հազար լիտր անվճար գինին։
Մասնակիցների համար կան կանոններ․ նրանք պետք է լինեն սպիտակ հագուստով և կարմիր գոտիով, նրանք կարող են օգտագործել գինով լցված ջրային ատրճանակներ, դույլեր, ինչպես նաև մարտի ընթացքում նրանք ոչ մի դեպքում չպետք է դադարեն ծիծաղել և երգել։










































