Ամերիկուհին, որը երկու շաբաթ առաջ վնասել էր ոտքը Ֆլորիդայի լողափում (Coquina Beach) զբոսանքի ժամանակ, մահացել է նեկրոզացնող ֆասցիտի հետևանքով, հաղորդում է Newsweek-ը:
Կնոջ որդին պատմել է, որ նրա մայրը ոտքը վնասել է ջրում եղած ժամանակ, բայց սկզբում դրան ուշադրություն չի դարձրել: Սակայն, մի քանի օր անց, չապաքինվող վերքի պատճառով, նա դիմել է բուժհաստատություն, որտեղ նրան փայտացման դեմ ներարկում են արել և հակաբիոտիկներ նշանակել:
Հաջորդ օրը, անգիտակից վիճակում, նա հայտնաբերվել է իր տանը: Կնոջը հոսպիտալացրել են: Մահը վրա է հասել երկու ինսուլտների և սեպսիսի հետևանքով:
Նեկրոզացնող ֆասցիտը վարակ է, որն առաջացնում են Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաները: Դրանք վնասում են օրգանիզմի փափուկ հյուսվածքները, ավելի հաճախ տուժում են վերջույթները: Հիվանդությունն արագ է զարգանում և այն դժվար է ախտորոշել:
Համաձայն ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի, այս հիվանդությամբ վարակի դեպքերը շատ հազվադեպ են. երկրում տարեկան վարակվում են 500-1500 մարդ:











































