Վրաստանում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 9 երկրների զինվորականները լեռնային վերապատրաստման ամռառային բազային դասընթացների են մասնակցում, հայտնում է երկրի ՊՆ մամլո ծառայությունը:
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Չեխիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Հայաստանի 40 զինծառայողների համար դասընթացները վարում են գնդապետ Բեսիկա Քութաթելաձեի անվան Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հրահանգիչները:
Հրահանգիչները զինվորականներին սովորեցնում են ռազմական լեռնագնացություն, տեղաշարժ լեռնային տեղանքով, լեռնագնացության վայրերի և սարքավորումների օգտագործում:
Զինվորականները նաև հատում են լեռնային գետերը և հաղթահարում խոչընդոտները:
Դասընթացների ավարտից հետո շրջանավարտները կստանան վկայականներ և կրծքանշաններ:
Ամառային լեռնային պատրաստության բազային դասընթացը սկսվել է հունիսի 16-ին և կավարտվի հուլիսի 5-ին:
Ամառային և ձմեռային լեռնային դասընթացները պարբերաբար անցկացվում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների մասնակցությամբ: