Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օսակայում կայացած G20 գագաթնաժողովի ընթացքում նա մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել, այդ թվում նաև բռնապետերի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, պետության ղեկավարը նման հայտարարություն է արել Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմակայանում իր ելույթի ժամանակ:
«Ես հանդիպեցի գրեթե յուրաքանչյուր առաջնորդի հետ, հանդիպեցի նախագահների, վարչապետների և բռնապետերի հետ»,- նշել է Թրամփը:
Ընդ որում, նա չի նշել, թե հատկապես ում նկատի ունի: