Նաստյա Կամենսկիխը Ուկրաինայի ռադիոալիքներից մեկի հաղորդավարուհին է դարձել: «Տան ճանապարհին` Նաստյա Կամենսկիխի հետ» իր հեղինակային ծրագրում երգչուհին կբացահայտի ետնաբեմի գաղտնիքները և կպատմի այն ամենի մասին, ինչ ապրել է շոու բիզնեսում աշխատանքի տարիներին:
Իր հաղորդաշարում երգչուհին կկարողանա հաստատել կամ հերքել իր հայտնի ծանոթների շուրջ պտտվող լուրերը: Հաղորդման մեջ գոյություն ունեցող «Ծնունդդ շնորհավոր, Վասյա» հատվածում երգչուհին անձամբ կշնորհավորի օրվա հոբելյարներին: Բացի այդ, հաղորդման ընթացքում երգչուհին նաև կմիացնի երգեր, որոնց հետ հետաքրքիր պատմություններ են կապված:
Այս մասին գրում է Viva.ua կայքը:











































