ՈՒԴԱՐ կուսակցությունը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել Ռուսաստանի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին նշվում է կուսակցության պաշտոնական կայքում:
«Ելնելով Ռուսաստանի քաղաքական ղեկավարության թշնամական գործողություններից և միջազգային հարաբերությունների համընդհանու պրակտիկայից` մենք պահանջում ենք Ռուսաստանի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունների անհապաղ դադարեցում»,- նշվում է հայտարարությունում:
Բացի այդ, կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ընդդեմ «Ակսյոնովի, Կոնստանտինովի և նրանց զինակիցների, ովքեր վաճառել են իրենց երկիրը»:
ՈՒԴԱՐ կուսակցությունը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախությունը, ինչպես նաև Ռուսաստանի կազմի մեջ մտնելը ճանաչելը «ռուսական պետության շարունակվող ագրեսիան է ընդդեմ ուկրաինական պետության, ոտնձգություն դրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:









































