Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

Խեղդելով Նավալնուն իշխանությունները պարարտ հող են նախապատրաստում մի նոր «Հոկտեմբերի» համար

Ներկայումս Ռուսաստանի իշխանությունների ամենամեծ գլխացավանքը Ալեքսեյ Նավալնին է։ Կրեմլում որևէ կերպ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է նրան վնասազերծել ու չեզոքացնել, դեռ ավելին՝ նույնիսկ չգիտեն էլ ինչ անել Նավալնու հետ։

Ձերբակալե՞լ, արտաքսե՞լ, վերջապես ի՞նչ անել։ Փորձը ցույց տվեց, որ արդեն ավանդույթ դարձած ձերբակալություններն ու ընտրություններին առաջադրվելու արգելքը չկարողացան ստվեր գցել Նավալնու բավականին արդյունավետ գործունեության վրա։

Իսկ արտաքսումն ու չեզոքացման այլ հնարավոր տարբերակները կարող են էլ ավելի մեծ խնդիրների պատճառ դառնալ։ Որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձում է հեղինակազրկել նրան, միևնույնն է նա կարողանում է մարդկանց որոշակի քանակ մոբիլիզացնել՝ սրելով իրավիճակը փողոցում։ Իսկ իշխանությունները ամենից շատ վախենում են հենց ընդվզող երիտասարդներից և նրանց փողոցում հայտնվելու հնարավորությունից։

Հասկանալի է, այս պահին Ալեքսեյ Նավալնին որևէ կերպ չի կարող գահազրկել Վլադիմիր Պուտինին։ Եվ հենց այն պատճառով, որ նա ընդունելի և ընկալելի կերպար չէ Ռուսաստանի օլիգարխիկ էլիտայի տարատեսակ կլանների համար։ Բնակչության մի զգալի մասը դեռևս վստահում է Պուտինին՝ նրա մեջ տեսնելով ուժեղ առաջնորդի այնպիսի մի կերպար, որն ի զորու է չեզոքացնել Ռուսաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին ցանկացած մարտահրավեր։ Ավելին՝ անծայրածիր Ռուսաստանի հեռավոր բնակավայրերում ապրող մարդիկ, որոնք հիշում են Խորհրդային անհոգ ու բարի անցյալը, Պուտինին դիտարկում են որպես արդարության և անվտանգության երաշխավոր։ Այսինքն՝ ներկայիս նախագահը մարդկանց ընկալումներում այն անհատն է, որը կարող է պատժել ժողովրդին հարստահարող օլիգարխներին ու հացը վերադարձնել գյուղացիներին։ Բացի այդ Պուտինը կարողանում է սպասարկել նաև բնակչության ռևանշիստական տրամադրություններ ունեցող զանգվածի ակնկալիքները։ Զանգված, որը դեռևս ապրում է կայսերական գիտակցությամբ և համոզված է, որ Պուտինյան Ռուսաստանը կարող է վերագտնել Խորհրդային Միության երբեմնի հզորությունն ու համաշխարհային տերության կարգավիճակը։

Ասվածի համատեքստում չենք կարող չխոստովանել, որ իսկապես Պուտինը համակիրների մեծ բանակ ունի, բայց եթե Պուտինի դիրքերն այսքան հաստատուն են, ապա այդ դեպքում ի՞նչ սպառնալիք է իրենից ներկայացնում Ալեքսեյ Նավալնին, որն ինչպես նշեցինք գլխացավանք է դարձել Կրեմլի համար։

Բանն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները, մեկուսացնելով Նավալնուն, իրենց համար էլ ավելի մեծ խնդիր են ստեղծում։ Այսինքն՝ մեկուսացված Նավալնին ավելի վտանգավոր է, քան՝ քաղաքական խամաճիկային համակարգի մաս կազմող Նավալնին, քանի որ Պուտինի ու նրա ստեղծած համակարգի վարկանիշն օր օրի անկում է ապրում, իսկ խոշոր քաղաքներում ծխում է ընդվզման թմբիրը, որը ամեն պահ կարող է պայթել։ Քաղաքագիտական օրինաչափություն է․ Պուտինին այսօր պաշտամունքի առարկա դարձնողները, վաղը կարող են այդ նույն ոգևորությամբ կործանել նրան, քանի որ ժողովրդական համակրանքն ու սերը թերևս ամենափոփոխական ու անկայուն երևույթներն են։

Ռուսաստանի պես անհագիստ ու ցնցումներով լեցուն պետության համար այսպիսի տրամադրությունները չափազանց վտանգավոր են և կարող են հանգեցնել վերևում նշված անվտանգության և արդարության երաշխավորի, հզոր առաջնորդի կերպարի արժեզրկմանը։ Պուտինի նկատմամբ ժողովրդական զանգվածների վստահության անկումը կարող է հանգեցնել նրան, որ իրար դեմ մարտնչող օլիգարխիկ կլանները նույնպես կդադարեն Պուտինին դիտարկել որպես հավասարակշռություն, կապիտալի անվտանգություն և համակարգի շարունակականություն ապահովող առաջնորդ։

Իհարկե սա աստիճանական գործընթաց է, որը ինչ-որ մի օր կարող է հանգեցնել մեծ պայթյունի։ Երևի թե հենց Նավալնին էլ խաղադրույքը դրել է իրադարձությունների դանդաղ ընթացքի վրա՝ շատ լավ գիտակցելով, որ ներկայումս հաղթելու որևէ ռեսուրս չունի։

Միով բանիվ՝ Ռուսաստանում իրավիճակը լարված է: Լարվածության վկայությունն է ոչ միայն քաղաքացիների պարբերաբար փողոց դուրս գալու հանգամանքը, այլ նաև ակնհայտ է, որ սոցիալական անարդարությունն ու դեսպոտիզմը աստիճանաբար լցնում են հանրության համբերության բաժակը:

Կայսրերը հեգնանքով էին նայում ճորտատիրությանը, լուրջ չէին վերաբերվում ժողովրդկան ցասումին՝ երես թեքելով Ռոմանովներին աստվածացնող մարդկանցից։ Նրանք չէին հասկանում, որ մեծ աղետ է խմորվում։ Ներկայումս կատարվում է գրեթե նույն գործընթացը: Ալեքսեյ Նավալնուն ծաղրում են և այդ ծաղրանքով փորձում են ճնշել նրա նախաձեռնած շարժումը՝ առանց հասկանալու, որ հիմք են նախապատրաստում առավել զորեղ շարժման համար: Կայսրերի օրինակով Պուտինը նույնպես լուրջ չի վերաբերում կոռուպցիայի հետևանքներին: Մի՞թե վերջինս չի հասկանում, որ դա կարող է մի օր պայթել: Եթե մարդիկ ինչ-որ մի օր ինչ-որ մի կայծից փողոց դուրս գան, ապա Պուտինին չեն փրկի նույնիսկ նրա պոպուլիստական ելույթները միջազգային արենայում, քանի որ ատելությամբ լցված ժողովուրդը միանգամից կմոռանա բարի և ողորմած ցարի, անվտանգության ու արդարության երաշխավորի «աստվածային» կերպարի մասին, ինչպես-որ մոռացավ 1917 թ-ին.՝ մի քանի ամսում անխնա ոչնչացնելով հարյուրամյակների ընթացքում կառուցված կայսրությունը:

Խեղդելով Նավալնուն իշխանությունները պարարտ հող են նախապատրաստում մի նոր «Հոկտեմբերի» համար։ Պատմական օրինաչափություն է՝ անկազմակերպ 1905-ին միշտ հաջորդում է կազմակերպված 1917-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում