Իտալուհին 27 ժամ փակված է մնացել վերելակի մեջ և իրավիճակը հաղթահարել է մեկ շիշու գինու օգնությամբ: Այս մասին հաղորդում է Corriere del Veneto-ն:
Առավոտյան կինը բնակարանից դուրս է եկել, որպեսզի մեկ արկղ գինի իջեցնի նկուղ, սակայն վերելակը փչացել է, և կինը չի կարողացել ոչ մեկին իմաց տալ։
Նա հեռախոսը տանն է թողել, իսկ վերելակը հին է եղել, և հերթապահի ահազանգի կոճակը բացակայել է։
Այդ ժամանակ Իտալիայում 30 աստիճան շոգ է եղել։ Վերելակի խցիկը տաքացել է, և կինը ջրազրկվելուց փրկվելու համար սկսել է գինի խմել։ Ի վերջո կնոջը փրկել է նրա դուստրը, որ անհանգստացած եկել է՝ մորը տեսնելու, քանի որ վերջինս չի պատասխանել նրա զանգերին։











































