Հոլանդացին շոգի պատճառով աշխատանքի է եկել կիսաշրջազգեստով, քանի որ ընկերության դրես կոդի կանոնների համաձայն՝ կարճ տաբատն արգելվում է՝ գրում է AD-ն։
21-ամյա Փիմ Սթինբերգենը կադրերի բաժին է եկել՝ հետաքրքրվելու համար, թե ինչու չի կարող շորտ հագնել։ Նրան պատասխանել են, որ աշխատակիցները շորտով այնքան էլ ներկայանալի տեսք չունեն։ Այդ զրույցի ժամանակ պարզվել է, որ կիսաշրջազգեստը թույլատրվում է, և երիտասարդը որոշել է օգտվել այդ հնարավորությունից։
«Բոլորն իհարկե ծիծաղեցին, բայց ոչ ինձ վրա, այլ նրա համար, թե ինչպես ես կարողացա շրջել իրավիճակը»,- գրել է Սթինբերգենը՝ հավելելով, որ իր այդ արարքը հուզել է տնօրինուհուն, և նա խոստացել է հաջորդ շաբաթ վերանայել դրես կոդը։
https://twitter.com/meukmens/status/1144517424349372416?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1144517424349372416&ref_url=https%3A%2F%2Flenta.ru%2Fnews%2F2019%2F06%2F29%2Fskirtallowed%2F







































