«Իմ մոտեցումը հետևյալն է․կարելի է վեթինգի պրոցեսը սկսել և պրոցեսի ինչ-որ փուլում հասկանալ՝ կա անհրաժեշտություն սահմանադրության փոփոխման, թե ոչ։ Ներքին համոզմունքս է, որ կլինի օրենքի նախագիծ, կգա մեր հանձնաժողով, այն ժամանակ ես համապարփակ կներկայացնեմ, թե վեթինգի գործիքակազմերը որոնք են։
Հիշեցնեմ, որ վեթինգը ավելի խորը հետազոտության վերաբերյալ է, թե ինչ կապ ունեն դատավորները կոռուպցիոն երևույթների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Պատգամավորը նշեց, որ ընդդիմության մոտեցումները նույնպես հաշվի կառնվեն, այդ մոտեցումների հիման վրա կկազմվի նախագիծը։