Տղամարդկանց վերաբերյալ GQ պարբերականի ռուսական տարբերակում ներկայացվել եբ «Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ-2019» վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշում նաև հայեր են ներառված։

Մասնավորապես՝ ընդգծվել է «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի ազդեցությունը բիզնեսի ոլորտում։ Իսկ Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեծ ազդեցություն ունի լրատվական դաշտում։

Ցանկում ներառվել են նաև iMail.eu սթարափի ղեկավար Մարտին Ավետիսյանը, «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին և այլք։













































