Փարիզի Դ′Օրսե թանգարանում ներկայացվել են Վան Գոգի կտավները: Ցուցադրությունն ամենայն հավանականությամբ կդառնա Եվրոպայում գարնան սեզնի գլխավոր ցուցադրությունը։
Ներկայացված աշխատանքների թիվն աննախադեպ է, հայտնում է Euronews-ը:
Լինելով հանճար՝ Վան Գոգն իր ապրած վախերն ու աշխարհի անհանգստությունները հաղորդում էր կտավներին:
Դ′Օրսե թանգարանում ցուցադրությունը կտևի մարտի 11-ից մինչև հուլիսի 6-ը:









































