Wednesday, 24 06 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Եվրոպան պետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի և Իրանի միջև. ամերիկացի դիվանագետ

Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ընտրություն կատարի Իրանի կամ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակելու համար, հաղորդում է WP-ը:

Բրայան Հուքի մեկնաբանությունը հնչել է այն ֆոնին, որ եվրոպական երկրները ջանքեր են գործադրում ձեռնարկել բոլոր միջոցները Իրանի կողմից 2015 թվականի միջուկային գործարքի պայմանները խախտելու փորձերը թույլ չտալու համար:

Եվրոպան ամեն կերպ փորձում է գտնել մեխանիզմը, որով կհամոզի Իրանին շարունակել մասնակցել համաձայնագրի շրջանակներում, քանի որ Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ ինքը շահույթ չի ստանա համաձայնագրից:

Եթե Instex անունով հայտնի եվրոպական հատուկ ֆինանսական մեխանիզմը չկարողանա բավարարել Իրանի պահանջները միջուկային գործարքի շրջանակներում, ապա Իրանը կձեռնարկի ավելի վճռական քայլեր, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

Անցած տարի նախագահ Թրամփը դուրս էր եկել իրանյան միջուկային համաձայնագրից: Նա բազմիցս դատապարտել է գործարքը, որը կնքվել էր Օբամայի վարչակազմի օրոք Իրանի եւ վեց համաշխարհային տերությունների միջեւ՝ անվանելով այն «փտած», եւ կրկին կիրառել է պատժամիջոցներ:

ԱՄՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ նրանք ցանկանում են, որ Իրանը կատարի միջուկային գործարքի պայմանները, անգամ եթե Միացյալ Նահանգները հրաժարվել են դրանից: «Մեր պատժամիջոցները Իրանին իրավունք չեն ընձեռում արագացնել իր միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Հուքը: «Իրանը երբեք չի կարողանա մոտենալ միջուկային ռումբին»:

Իրանի լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն նամակ է ուղարկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուիչ Ֆեդերիկա Մոգերինիին, որում կոչ է արել գործարքի եվրոպական անդամներին կատարել իրենց պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում՝ նշելով, որ դրանից են կախված Իրանի հաջորդ քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում