«Եթե դիտարկում ենք, թե որն է եղել Հարկային օրենսգրքի փոփոխման մեթոդաբանությունը և հենքը, գաղափարախոսությունը,այդտեղ դրված է երկարաժամկետ հեռանկարների և մասնավորապես տնտեսական մոդելի փոփոխման որոշակի փոփոխության գաղափարախոսություն, որում ակնհայտ է եղել, որ ավելի մեծ եկամուտ ստեղծելը առնվազն միջնաժամկետ ժամանակահատվածում սա չի եղել այդ հիմնական արգումենտը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Վաչե Գաբրիելյանի դիտարկմանը, որ կասկածում է, թե այս հարկման նոր համակարգը կավելացնի եկամուտները: