Sunday, 14 06 2026
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան

Մարտի 1-ին ով ինչպես է Ծառուկյանի թիկնազորին հասցրել 350 միավոր զինվորական համազգեստը

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչպես է պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները:

Հիշեցնենք, որ Փաստահավաք խումբը փաստաթուղթ էր հրապարակել, այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանն էր անձամբ հնչեցրել, որ Մարտի 1-ի նախօրեին ՊՆ իրային պահեստից` թիվ 93353 զորամասից,  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանել էին իրենց թիկնապահներին: Ենթադրվում էր, որ այդ համազգեստները հագած թիկնապահներն էլ մահացու վիրավորանքներ են հասցրել ցուցարարներին:

Հիշեցնենք նաև, որ հրապարակված ցանկի համաձայն՝ ՊՆ այդ զորամասից ամենաշատ՝ մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գ. Ծառուկյանը: Այսինքն՝ մարտի 1-ի իրադարձությունների մեջ ամենաշատ «կամավորականներ» ներդրել է Գ. Ծառուկյանը:

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավարին հատկացված մեծաքանակ համազգեստը ոստիկանությունից Առինջի հայտնի բլրակի վրա գտնվող նրա առանձնատուն է հասցվել 08OO100 պետհամարանիշներով 330 մակնիշի 2000թ. արտադրության կանաչ  Lexus մեքենայով: Համազգեստները ստացել է Հովիկ Հակոբյանը՝ Աբովյան քաղաքում Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի տնօրենը (այժմ՝ ԲՀԿ-ի ղեկավարի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անձնական վարորդի և նրա թիկնազորի անդամներից մեկի՝ Արմեն Հակոբյանի եղբայրը):

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց տրամադրության տակ ունեցել են և ունեն մեծ թվով զինված խմբավորումներ, թիկնապահներ և հարկ եղած դեպքում նրանց գործի են դնում: Այսինքն՝ այդ խմբերը միայն տվյալ անձանց սեփական պահպանության համար չեն, հարկ եղած դեպքում նրանք մասնակցում են միջանձնային և քրեական  բախումներին:

Գ. Ծառուկյանն իր հսկողության տակ ունի մի քանի հարյուր մարդ, որոնք խաղաղ պայմաններում մարզվում են տարբեր մարզասրահներում, ամրացնում մկանները և սովորում պրոֆեսիոնալ կերպով զենք օգտագործել՝ երբեմն այդ զենքն ուղղելով սեփական ժողովրդի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում