Ամերիկացի գիտնականները կարողանում են բացահայտել բարդությունները հղիության վաղ փուլում՝ ասվում է PLOS ONE գիտական ամսագրում տպագրված հոդվածում:
Խոսքը պրեէկլամպսիայի ի հայտ բերման մասին է: Դա հիվանդություն է, որի ժամանակ արտերիալ ճնշումը հասնում է այնպիսի բարձր մակարդակի, որ սպառնալիք է առաջանում մոր և մանկան համար:
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել բիոմարկերների հավաքածու, որը ցույց է տալիս նման հիվանդության առկայությունն արդեն հղիության վաղ փուլերում:
Հետազոտողները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի բազմաթիվ կանանց:










































