Երեխաներն ավելի շատ են քաղցր ու աղի նախընտրում, քան մեծահասակները՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է գիտական PLOS ONE ամսագրում:
Միևնույն ժամանակ, երեխաները, որոնք հատուկ սեր ունեն քաղցրի նկատմամբ, օգտագործում են նույնքան աղի մթերք:
Նման եզրակացության գիտնականները եկել են հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 5-10 տարեկան 108 երեխա:
Գիտնականները ենթադրում են, որ իրենց պարզած օրինաչափությունները կօգնեն լավ հասկանալ առողջ երեխաների մոտ նյութափոխանակության պրոցեսը:












































