Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ է այն արժենալու վերջնական սպառողի համար: Իմ խորին համոզմամբ՝ ներկա փուլում՝ մինչև տնտեսության լիարժեք վերականգնումը, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը անհրաժեշտ է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտոնյալ վարկային միջոցներ ներգրավելու միջոցով, որպեսզի պետության վրա ավելի բարձր չնստի»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































