«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները Ճապոնիայի Օսակա քաղաքի գագաթնաժողովում համատեղ հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ:
Փաստաթղթում ասվում Է, որ G20-ի, ինչպես նաև Իսպանիայի, Չիլիի, Նիդեռլանդների, Սենեգալի, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի ղեկավարները, «համակարծիք են, որ թվայնացումը փոխում է տնտեսության և հասարակության բոլոր ասպեկտները, և տվյալները հանդիսանում են տնտեսական աճի կարևոր աղբյուր, իսկ դրանց արդյունավետ օգտագործումը պետք է նպաստի հարմարավետ գոյությանը բոլոր երկրներում»: «Մենք ընդգծում ենք ազգային և միջազգային մակարդակով բանավեճերի առաջմղման կարևորությունը տվյալների և թվային տնտեսության ամբողջ ներուժի օգտագործման համար՝ նպատակ ունենալով զարգացնել ինովացիաները»,- ասված է հռչակագրում: Թվային տնտեսության զարգացումը G20-ում Ճապոնիայի նախագահության գերակայություններից մեկն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:








































