Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ըստ էության 80 հազար դրամ տուրք սահմանելը նշանակում է մետաղի ջարդոնի արտահանման արգելք: Այս կարգավորման նպատակը հենց դա է եղել, որ մետաղի ջարդոնը ծառայի տեղական արտադրություններին, և այն հազար մարդը, որ այսօր աշխատատեղ ունեն, շարունակեն աշխատատեղ ունենալ նաև հաջորդ 10-15 տարիներին»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցի՝ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































