Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը շուտով լքելու է զբաղեցրած պոստը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար կրկին վառ կարմիր կոստյում է ընտրել:
Նմանատիպ հանդերձանքով նա ներկայացել էր Պուտինի հետ առաջին հանդիպմանը, 2016 թվականին:
Միևնույն ժամանակ, Մեյի տրամադրությունը զգալիորեն փոխվել է: Եթե առաջին հանդիպման ժամանակ նա լայն ժպտում էր և ակնհայտորեն գոհ էր, ապա այժմ Օսակաում նա ոչ մի զգացմունք չի արտահայտել և ավելի շուտ զայրացած տեսք ուներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովում հանդիպել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: