Միշել Անդրեդը հրապարակել է նոր Latino Ritmo ալբոմի առաջին երգի տեսահոլովակը։ Tranquila թրեքը լատինոամերիկյան երեկույթի մթնոլորտից տեղափոխում է հանդիսատեսին լատինական հանցագործ շրջան՝ իր օրենքներով և կանոններով։
Տեսահոլովակում Միշելը դառնում է գանգստերների ղեկավար՝ անսանձ lady boss, որ գիտի, թե ինչպես պայքարի իր և սկզբունքների համար։ Նա ճարպկորեն է տիրապետում զենքին, պարում է մեքենայի թափքին և շիշը ջարդում հակառակորդի գլխին՝ չվախենալով ծեծկռտուքի մեջ ներքաշվելուց։










































