Sunday, 21 06 2026
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին

ՍԴ-ն դիմադրում է․ պետք է շենքում փակել ՍԴ անդամներին և դատավորներին ու որոշում կայացնել

Հայաստանում շարունակվում է Սահմանադրական «երկվությունը», որը սկսվեց ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունից կամ նոր Սահմանադրության նրա հայտնի մեկնաբանությունից: Գրիգորյանն այդ հիմքով հայտարարեց, որ ՍԴ-ն ունի երկու դատավոր, որից մեկն այստեղ չէ եւ ինքը ստանձնում է դատարանի նախագահի պարտականությունը:

Գրիգորյանի այդ հայտարարությունն առաջացրեց բուռն քննարկում եւ մեկնաբանություններ: Նրան քաղաքականապես համակրող անձինք Գրիգորյանի հայտարարությունն ընդունեցին մեծ ոգեւորությամբ: Նախկին իշխող համակարգի համակիրներ, նաև այլ մասնագետներ, որոնք չեն պատկանում քաղաքական այս կամ այն դիրքին, Գրիգորյանի մեկնաբանությունը գնահատեցին ոտնձգություն իրավագիտության եւ սահմանադրագիտության դեմ:

Իրավիճակը կանգ է առել այդ «երկվության» ռեժիմում, որը շատերը գնահատում են Սահմանադրական ճգնաժամ: Այդպե՞ս է արդյոք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին կրոնագետ Վարդան Խաչատրյանը, քաղաքագետ Գոռ Մադոյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Իրավունքի հետ կապված ցանկացած մեկնաբանություն, որը միանշանակորեն չի ընկալվում, այսպես ասած, ինքնագործունեության դրևորում է, որը, իհարկե, «երկվության» կբերի»,- նշեց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ իրավիճակը հանդարտված է, և հասարակական լիցքավորման աստիճանը այնպիսին չէ, որ քաղաքական ճնշման հնարավորություններ պարունակի:

«Հեղափոխական վիճակ է. հեղկոմի որոշումները սահմանադրական որոշումներ են. հեղկոմն ինչ որոշի, դա էլ կլինի Սահմանադրություն: ՍԴ դատավորներն ու անդամները պետք է որոշում կայացնեն և ներկայացնեն հասարակությանը: Դրսից ճնշում կա, ասում են՝ հեղափոխության դեմ հանկարծ չխոսեք, հանկարծ ձեզ հակահեղափոխական չհայտարարեք: Լավ կլինի, որ Հռոմի պապի ընտրության նման մի բան անի մեր հասարակությունը. Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորներին պետք է փակել շենքում և ստիպել, որ որոշում կայացնեն: Թող ՍԴ անդամները ՍԴ նախագահ ընտրեն իրենցից մեկին, դա կլինի թավշյա լուծում»,- ընդգծեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ նոր ՍԴ կձևավորվի, հեղափոխության իրավունքով կձևավորվի նաև նոր Սահմանադրություն:

«Մեր հեղափոխությունը գնում էր սահմանադրաիրավական ճանապարհով: Կա սահմանադրական ճգնաժամ, հեղափոխությունը ենթադրում է սահմանադրական ճգնաժամ: Սա բնական գործընթաց է՝ ՍԴ-ն նույնպես պետք է փոփոխվի հեղափոխությունից հետո: Ճգնաժամի հաղթահարումն ընթացքի մեջ է,- նշեց Գոռ Մադոյանը:-  ՍԴ-ն դիմադրում է, իրենք իրենց կամքով չեն փոխվելու. ՍԴ-ն չունի քաղաքական և իրավական լեգիտիմություն: Գործադիր իշխանությունը պետք է «մարդասիրական միջանցք» առաջարկի ՍԴ անդամներին՝ մանդատները վայր դնելու համար, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել հետագայում հնարավոր զարգացումներից»:

Վարդան Խաչատրյանը հավելեց, որ անհրաժեշտ է ՍԴ կազմի փոփոխություններ, ինչը հասարակության մեջ կամրագրի, որ այդ ինստիտուտը անկախ է և արդարացի գործունեություն ծավալող:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում