Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը լավ են անվանել երկրի կառավարության մամուլի ծառայությունում: Գերատեսչությունում հավելել են, որ նա մասնակցելու է նախատեսված բոլոր հանդիպումներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մամլո ծառայությունում հայտարարել են, որ կանցլերը կմեկնի Ճապոնիա՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Մերկելը կրկին ցնցումների մեջ է ընկել պաշտոնական հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ նա իրեն վատ էր զգացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:









































