Վերջին 10 տարիներին Թուրքիան խոշոր բարեփոխումներ է իրականացրել շատ ոլորտներում: Ինչպես հաղորդում է թուրքական Sabah թերթը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Պետության ղեկավարի խոսքով՝ այդ բարեփոխումները Թուրքիան վերածել են ուժեղ տերության:
Գյուլը նշել է, որ տնտեսական և իրավաբանական ոլորտներում ևս լուրջ բարեփոխումներ են անցկացվել, ինչի շնորհիվ Թուրքիայի բանկային համակարգը դարձել է ԵՄ-ում ամենահուսալիներից մեկը:
Թուրքիայում գործում է երեք պետական, 12 մասնավոր բանկ, ևս 16 բանկ ստեղծվել է արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ: Բանկային ասոցիացիայի տվյալներով՝ 2013թ. երկրում բացվել է բանկերի 789 մասնաճյուղ: Այսպիսով, բանկային մասնաճյուղերի թիվը երկրում 11 հազար 23 է:




































