Իսրայելը վերջին երեք շաբաթներին իր օդային տարածքում բախվում է GPS-նավիգացիաների աշխատանքների խափանմանը և փորձում է պարզել դրա պատճառը, հաղորդում է Օդանավակայանների ազգային վարչությունը:
Իշխանությունները նշել են, որ ճշգրտումներ են մտցրել ինքնաթիռների վայրէջքի ընթացակարգերում և հավաստիացրել, որ այդ պատճառով որևէ արտակարգ դեպք չի գրանցվել:
«Խափանումները զգացվում են միայն օդում, դրանց ազդեցությունը զգալի է անձնակազմերի կողմից ինքնաթիռների կառավարման մակարդակում և, որոշ չափով, օդային երթևեկության հսկողության դեպքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Վարչությունը հավելել է, որ խնդիրն առկա է Իսրայելի ամբողջ օդային տարածքում և դրա պատճառների որոնման և լուծումներ գտնելու գործում ներգրավված են բոլոր մասնագիտացված ծառայությունները: