Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ «Միսս Անգլիա-2019» -ի կազմակերպիչները որոշել են մտնել «Իրական դեմքով լավագույն մոդել» փուլ անցկացնել:
Դրա շրջանակում մասնակիցները ստիպված կլինեն հանձնաժողովին լուսանկարներ ուղարկել առանց դիմահարդարման և ֆոտոշոփի: Այսպիսով մրցույթում որոշել են խթանել բնական գեղեցկությունը՝ գրում է Daily Mail-ը:
Մրցույթի կազմակերպիչները նման քայլի են գնացել այն բանից հետո, երբ ցնցվել են փաստից, որ երիտասարդ մասնակիցները «գեղեցկության ներարկումներ» են անում՝ շրթունքները մեծացնելով և բոտոքսի դիմելով, ինչպես նաև նրանից, որ աղջիկներն իրենց իրական դեմքը ծածկում են դիմահարդարման հաստ շերտով, ինչի արդյունքում մարդը երբեմն անճանաչելիորեն փոխվում է։
Անգլիայի գեղեցկուհու տիտղոսի համար մրցում է ընդհանուր հաշվով 54 մասնակից։ Իրական դեմքով մրցույթի փուլում հաղթող մասնակիցը անցնում է եզրափակիչ փուլ։