Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից: Այդ մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 26-ին, հայտարարել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը՝ գրում է TASS-ը:
«Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկեցինք 50 մլրդ դոլարից»,-ասել է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ:
Հուքը նաև նշել է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի գործունեությանը հակազդելու անհրաժեշտ քայլ դարձավ, ինչպես նաև Թեհրանին մեղադրել է Մերձավոր Արևելքում բռնության ու ահաբեկչության տարածման մեջ: