Ռուսաստանից դեպի Վրաստան ավիաթռիչքները թանկացել են մեկ երրորդով: Այս մասին հաղորդում է Գրիգորի Բերեզկինին պատկանող RBC-ն, հղում անելով Tutu.ru ճանապարհորդական ծառայությանը:
Ավիաընկերությունների փորձագետների կարծիքով, գներն աճել են 34%-ով. այժմ ամենամատչելի չվերթի գինը 7 հազար ռուբլի է, տարանցիկի դեպքում՝ 9.5 հազար ռուբլի:
Պարզաբանվում է, որ գներն աճել են Վրաստանի խորհրդարանում պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ միջադեպի ֆոնին փոխհարաբերությունների վատթարացման պատճառով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիափոխադրողներին արգելվում է ՌԴ քաղաքացիներին Վրաստան տեղափոխել:
Վրացական ավիաընկերությունների չվերթները դեպի Ռուսաստան կդադարեցվեն հուլիսի 8-ից: