ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն անձամբ թիմակցի՝ Տիգրան Ուրիխանյանի կողմից մանդատը վայր դնելու մասին տեղեկություն չունի:
«Ինքս նման դիմում չեմ տեսել, ծանոթ չեմ։ Կարծում եմ՝ մանրամասները լավագույնս անձամբ պարոն Ուրիխանյանը կարող է հնչեցնել, բայց պաշտոնական դիմումի հետ կապված՝ անձամբ տեղեկություն ես չունեմ», – ասաց Էնֆիաջյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ։