Չորս ոչ իշխանական ուժերը վաղը հերթական հանդիպումը կանցկացնեն, որտեղ կշարունակեն մշակել խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզը, որի մասին մարտի 1-ի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գաղտնիք չէ, որ չնայած քառյակի որոշ ուժեր, մասնավորապես ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հակված են ամբողջական իշխանափոխության, սակայն, տեղի տալով մյուսների և հատկապես ԲՀԿ-ի մոտեցումներին, կարծես թե համաձայնության են եկել, որ փուլային, հանգրվանային լուծումներով առաջ շարժվեն ու նախևառաջ կառավարության անվստահության հարցը բարձրացնեն: Վաղվա նիստում քննարկվելու է, թե ինչ են անելու ուժերը կառավարության հրաժարականից հետո: Կհամաձայնե՞ն ՀԱԿ-ի և «Ժառանգության» դաշնակիցները կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը բարձրացնել….
Իսկ թե ինչ հիմնավորումներով են խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը պահանջելու կառավարության հրաժարականը, երեկ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն արձագանքեց, թե դա ամենահեշտ հարցն է. «Հազար ու մի նյութ ու հիմք կա հրաժարականը պահանջելու համար, ծով են նյութերը», բայց մի կարծեք, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ պաշտպանելու է Տիգրան Սարգսյանին, ես չեմ կարծում»: Նշենք, որ արդեն տեղեկություն կա, որ քառյակը հարցը կբարձրացնի ապրիլի 29-ի նիստում, չնայած Արամ Մանուկյանը հերքում է տեղեկությունը և վստահեցնում, որ օրվա հարցը չի քննարկվել:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:







































