Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող հակառուսական հանրահավաքների մասնակիցները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանրահավաքի կազմակերպիչների տվյալներով, ցուցարարների թիվը մշտապես աճում է, ուստի նրանք շարունակում են փողոց դուրս գալ: Այնուամենայնիվ, վրացական լրատվամիջոցները պնդում են, որ հունիսի 25-ին, ցուցարարների թիվն ավելի քիչ է եղել, քան այլ օրերին:
Մասնակիցները շարունակում են պահանջել ներքին գործերի նախարարության ղեկավարի հրաժարականը և ձերբակալված հանրահավաքների մասնակիցների ազատ արձակումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկանոր Մելիան մեղադրվում է Թբիլիսիում անցկացվող հակառուսական հանրահավաքների ժամանակ անկարգությունների կազմակերպման մեջ: