Ուկրաինացի հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Իսպանիայի Մալյորկայի ափերին վտանգավոր իրավիճակում է հայտնվել: Միջադեպի տեսանյութը նա հրապարակել է Twitter- ում:
Կլիչկոն ընտանիքի և ընկերների հետ հանգստացել է վարձակալված զբոսանավի վրա, երբ այնտեղ հրդեհ է բռնկվել:
Այդ ժամանակ նրանք Մալյորկայից մոտավորեպս 180 կմ հեռու են գտնվել։
Ափամերձ պահակախումբը և Իսպանիայի փրկարարական ծառայությունը հասցրել են տարհանել բոլորին:
«Զգույշ եղեք ձեր ցանկություններում: Ճակատագիրը լսեց ինձ, երբ ուզում էի մի քիչ ադրենալին: Այսպիսով, երկուշաբթի երեկոյան մեր զբոսանքն ավարտվեց հրդեհով: Բայց մի անհանգստացեք․մեզ հետ ամեն ինչ կարգին է», – գրել է Կլիչկոն:











































